ՀԵՏԱՔՐՔԻՐ

Տեր Աստված, պահապան եղիր հայ զինվորին. Աղոթք զինվորների համար, կարդացեք ու տարածեք, ազգովի աղոթենք մեր քաջերի համար

Թող Տիրոջ Ամենազոր Սուրջ Աջը ամենայն ժամ զորակից ու պահապան լինի մեր ժողովրդին, հայրենյաց պաշտ-պան մեր խիզախ զինվորներին։ Փառք ու պատիվ նրանց։Ամենազոր Աստված և Թագավոր Հավիտենից անսա-սան և անպարտելի պահիր Քո ժողովրդին և հայոց աշխարհը։

Կյանքի աղբյուր, խաղաղության պարգևիչ և Քո ծառաների զորացուցիչ, խաղաղ կյանք պարգևիր հայրենի մեր երկիրն ու զորացրու թշ նա միների դեմ պ ատե րազմույմ ի փառս Քո սուրբ անվան ։ՏԵ՛Ր ԻՄ, զավակներդ այսօր կանգնած են մեր երկրի պաշտպանության համար:

Նրանք վր եժ ունեն լուծելու նրանք՛ իրենց հայրերի, պապերի փոխարեն, որոնք արձակեցին իրենց շղթայակապ ու անպարագիծ երազները և անդադրում ու անշեջ հուշերի միջոցով, ժառանգեցին իրենց սերն ու կարոտը հայրենիքի սահմանների նկատմամբ…


Ով, ամենակարող, ամենաբարեգութ Տեր, ամեն օր լսում ես նրանց մայրերի աղոթքը, ու տեսնում, թե ինչպես են նրանք մայրական կաթի ու արցունքների միջով հավատ ու սեր փոխանցում իրենց զավակներին..

Ողորմիր նրանց…Քեզ է վստահված նրանց կյանքն ու ճակատագիրը: Ուժ տուր նրանց, անհնարինը դարձրու հնարավոր, որ հայ զինվորը կարողանա իրականացնել իր երկրի տերը լինելու իրողությունը:

Փառք Քեզ ամենազոր, ամենա-կարող և ամենաբարեգութ:

Ամեն

Աղբյուրը

от redaktor

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *