Ինձ թվում էր, որ պարտությունից հետո ավելի շատ բան կփոխվի էս տարածքում, բայց հիմա կասեմ մի շատ կարևոր բան… Գեմաֆին Գասպարյան

Գեմաֆին Գասպարյանն իր էջում գրել է. Ինձ թվում էր, որ պարտությունից հետո առավել շատ բան կփոխվի էս տարածքում, սակայն հանրային գրաքն նությունը դարձել է նորմ, «կարծրատիպով» մարդուն մի դիրքորոշում կամ էք համակրություն վերագրելը,

ինչ որ խմբի մեջ դնելը, նրան ով գուցե այլ ձև է մտածում ու իր մտածածի չափով փաստարկում է, անպայման «թշ նամի» դարձնելը՝ առօրեա: Մենք էնքան շատ չենք, այդքան ուժեղ չենք, էդքան հարուստ չենք, որ էդ ճոխությանը համապատասխան

«մի կաթիլ մեղր», «շունը և կատու», «Կիկոսի մահ», «սուտլիկ որսկան» ու «մկների ժողով» խաղանք: Պարզ, հեշտ և արագ լուծումներ չկան, չեն էլ եղել, սակայն ես հույս ունեի/ունեմ, որ էս ծանր առերեսումից հետո, քթներիս գալուց հետո կվերամտածեինք ինքներս մեզ,

«ես հրեշտակ եմ, ճիշտ եմ, Դարտանյան եմ, դուք՝ հիմար» վիճակից էն կողմ կնայեինք/ենք: Չկան պարզ, հեշտ և արագ լուծումներ, չեն էլ լինելու: Ով խոստանում է արագ մանանա՝ ստում է: Լինելու է դժ վար, շատ դժ վար և ավելի դժվ ար, եթե ընկնենք պարզ և հեշտ լուծումների հետևից:

Աղբյուրը

от redaktor

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *