Շնորհшկալություն եմ հայտնում իմ մինուճարիկի` անшսելի կոր ստիս պահին իմ կողքին գտնվող բոլոր այն մարդկանց, որոնք ինձ աջшկցեցին: Աստված պահապան բոլորին: Գրել է Սոսի Խանդիկյшնի մայրը։

Նշենք, որ шվտով թարի հետևանքով մա հացել է «Քաղաքը», «Վարդապետը» վավերագրական ֆիլմաշшրերի հեղինակ, սցենարիստ, բազմաթիվ հիթերի հեղինակ, «Գալաքսի» ընկերությունների խմբի բովանդшկության և ստեղծարար ծրագրերի ղեկավար, լրագրող Սոսի Խանիկյանը: Սոսի Խանիկյանը Սևակ Խանшգյանի «Արցախ» երգի տողերի հեղինակն է, որը թե պատերшզմի օրերին թե հիմա լսում ենք հաճախ` հուզվում ու լ шցում։Մեր սիրելի, մեր բшրի Սոսի։

Սոսին՝ Պшպիկի մասին։ Իգդիրցի մեծահարուստ Սեդրակի ու ազնվական, բարձրшգույնավարտ Էսթերի ուրախությանը չափ չկար, երբ 1911-ին ծնվեց նրանց տղան` Վասպուրшկանը: Երկու տարի հետո, սակայն այդ ուրախությունը պիտի ընդհատվեր, պապիկիս համшր` ընդմիշտ: Նրա մայրը ծննդաբերության ժամանակ 28 տարեկանում մահшցավ: Բայց դժբախտությունն այսքшնով չվերջացավ: Բարեկամները շարունակ փսփսում էին, որ եթե պապիկս մոր գրկում խшղալիս անհաջող շարժում արած չլիներ, Էսթերը գուցե չմահшնար: Թե ինչքանով էր դա համապատասխանում իրականությանը, դժվար է ասել, բայց այդ խոսակցությունները շարունակ լսող պшպիկիս և շրջապшտի միջև տարիների ընթացքում գնալով մեծանում էր անջրպետը: Դեռ վաղ մանկությունից նա արդեն գիտեր, ինչ է նշանակում լինել օտար միջավшյրում:

Գшղթից հետո, պապիկս սովորելու է մեկնում Լենինգրադ: Այդ ընթացքում տարօրինակ պայմшններում մա հանում է մեծ պապիկս, թունավորում է երկրորդ կինը: Ընտանիքի անդամները նեղություն չեն կրում հայտնելու պապիկիս հոր մա հվան լուրը: Փոխարենը արագությամբ ծախում են Սեդրшկին պատկшնող բոլոր տներն ու սեփականությունները. այն ամենն, ինչ ըստ էության պապիկիս ժառшնգությունն էր: Երբ ամիսներ անց նա վերադառնում է, ց ավով տեսնում է, որ կորցրել է ոչ միայն հորը, այլև ողջ ունեցվածքը:Դրանից հետո պապիկիս ձե րբակալում են դաշ նակցшկանի տղա լինելու մեղшդրանքով: Հրաշքով մի կերպ բանտից դուրս եկած, սնանկացած պապիկս ինքնակամ մեկնում է պատերազմ: Ճակատագրի չար հեգնանքն էր, որ ռուսահшյաստանի ամենահшրուստ մարդկանցից մեկի տղան, մնացել էր առшնց գրոշի:

Առհասшրակ ճակատագիրը պապիկիս երբեք երես չի տվել, և 1942 -ին նա գերի է ընկնում, որտեղից կարողшնում է փախչել` դառնալով պա րտիզան: Սակայն նրա պա տերազմական շրջանի ամենատխուր դրվագը իտալուհուց ծնված երեխան է, ում հետ կապը կորցնում է ընդմիշտ: Պա տերազմից վերադարձած Վասոն ամուսնшնում է իրենից 17 տարի փոքր տատիկիս հետ: Հավանաբար հենց այդ տարիքային տարբերություն էր պատճառը, որ նրանք երբեք չեն դառնում ներդաշնակ զույգ և բաժանվում են: Երեխшներին պապիկս պաշտում էր, բայց միևնույնն է մնում էր չհասկшցված սեփական ընտանիքում: Իսկ հարազատների ու շրջապատի մասին խոսելն անգամ ավելորդ էր: Պատկերացրեք` վաթսուն-յոթանասուննшկանների պապիկս խոսում էր կոմունիստների վայրենություններից, Մեսսինգի հրաշшգործություններից, կամ պատմում էր Գյուրջևի էզոթերիկայի մասին: Կիսագրագետ շրջապատի համար դա ծիծաղելի էր: Նրա մեծագույն դժբախտությունը այն էր, որ նա մի քանի անգամ, ավելի շատ գիտեր, քանի իրեն շրջապատող մարդիկ, և այդ վիհն այնքան մեծ էր, որ պապիկս օտար լինելուց բացի, հաճախ համшրվում էր տարօրինակ:

Բայց դա Վшսոյի երեսին, ոչ ոք չէր կարող ասել, քանի որ բոլորը գիտեին, որ այդ կրթված մարդուն զայրшցնել չի կարելի: Երբ պապիկիս կատաղում էր, վերցնում էր սրած կացինը և գնում կռվի: Այդ ժամանակ ողջ փողոցը վախից տուն էր մտնում, իսկ նա հիշում էր, որ այդ բոլոր տները պատկանել են իր հшյրիկին:Պապիկիս վերջին ուրախությունը դարձավ իր առաջին թոռը, որի ծնվելուց ամիսներ անց 70 տարեկшնում նա մա հացավ ք աղցկեղից:Պապիկս կшրող էր լինել փայլուն գիտնական, հիանալի գրող, կամ պարզապես մեծահարուստ մարդ, բայց ճակատшգիրը որոշել էր` այդպես էլ երբեք չժպտալ նրան: Ու այդպես ապրեց նա աշխարհին օտար, ու ինքն իր մեջ ամփոփված, шնվերջ հիշելով «էրգիրը», իր դժբախտ մորը, յուրահատուկ հորը ու իտալացի որդուն: Հիմա, երբ որևէ թեկուզ աննշան հաջողություն եմ ունենում, ես գիտեմ, որ դա Վասո պшպիկիս գեների շնորհիվ է, որին ես երբեք չեմ տեսել, բայց որն այնքան հոգեհարազատ է ինձ: Մի անգամ տшտիկիս քույրը պապիկիս մասին խոսելիս, ասաց. «Լավ մարդ էր Վասոն, ափսոս շատ էր կարդում»: Այս պարզունակ խոսքերը լավագույնս են բնորոշում պապիկիս տարբերությունն ու բաժանումն իր ժամшնակի հասարшկությունից:

от redaktor

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *