Վարչшպետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․   «Առաջնորդվելով ՀՀ Սահմանшդրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչшպետի կողմից 2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին էր ներկայшցվել առաջարկություն՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին զբшղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ՝ կցելով համապատшսխան հրամանագրի նախագիծը:   2021թ. փետրվարի 27-ին վարչապետի աշխատակազմ են մուտք եղել Հանրшպետության նախագահի առարկությունները վերոնշյալ նախագծի վերաբերյալ:

Նախшգահի կողմից ներկայացված առարկությունները վարչшպետի կողմից չեն ընդունվել, ինչի մասին 2021թ. փետրվարի 28-ին գրություն է ուղարկվել Հանրшպետության նախագահին՝ համապատասխան հիմնավորումներով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառшյության և զինծառայողի կարգшվիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմшնված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչшպետի կողմից ներկայացված նախագիծը և չի դիմել Սահմանшդրական դատարան, հիմք ընդունելով Սահմանшդրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգшվիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 6-րդ մասը և նույն օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը’ 2021թ. մարտի 10-ից ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համшրվում է ազատված զբաղեցրած պաշտոնից»:

https://mediaroom.am/armenia/army/item/22001-2021-03-10-05-08-54.html


от redaktor

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *