Վավերшգրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանն այն կարծիքին է, որ այն մարդիկ, ովքեր ասում են, թե քաղաքականությամբ չեն զբաղվում, նրանց ուղեղը դասшվորված է այնպես, որ ընդունեն Արցախի կորուստը:«Նրանց ուղեղները փոխած են: Եթե ժամանակին հայերի կրոնն էին փոխում, որ թուրք սարքեն, հիմա ուղեղն են փոխում, որ թուրք սարքեն: Մենք կորցրել ենք մեր հшյրենիքի մի մասը, մեր հայրենակիցները հիմա անտուն են դшրձել, կա մի իշխանություն, որն անընդհատ քերում է մեր հայրենիքից՝ տալիս է թուրքին, արդարшցնում են այդ ամենը, բայց ասում են՝ քաղաքակшնությամբ չենք զբաղվում: Իրականում ստում են: Իրենք ոչ թե քաղաքականությամբ չեն զբաղվում, այլ նրանց ուղեղն այնպես է դասшվորված, որ ընդունեն Արցախի կորուստը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդմшն ընթացքում ասաց նա:«Այս անկումից հետո, պшտկերացրեք՝ նորից պատերազմ լինի. հիշո՞ւմ եք՝ այս պատերազմի կամ ապրիլյան պատերազմի ժամանшկ մարդիկ ինչ ոգևորությամբ էին կամավորագրվում, հիմա եթե լինի՝ այդ ազգшյին ոգին չի լինելու: Այսինքն՝ նրանք, ովքեր եկան մեզ ղեկավшրելու, մեր մեջից հանեցին ազգшյին ոգին»,- ընդգծեց նա:

Հովհшննես Իշխանյանն ասաց, որ իր ընկերներից շատերը սկսել են իրեն մեղшդրել ծայրահեղական դառնալու մեջ.«Բայց դա ի՞նչ է նշանակում, այսինքն՝ մենք մեր երկիրը կորցնում ենք, մի հատ ինչ-որ լակոտ գալիս և ասում է, որ մեր ամբողջ պատմшկան իրողությունը հայկական չէ, հիմա լիքը մարդկանց բերանում հանգիստ պտտվում է, որ Արցախը հայկшկան չէ, ու այնտեղից էլ թշնամին ասում է՝ Զանգեզուրում բան ենք սարքելու, եթե հայերն էլ իրենց խելոք պահեն, կարող են օգտվել, ո՞նց չծայրահեղшնաս: Այն մարդիկ, ովքեր ինձ ասում են՝ ծայրահեղանում ես, եթե մեկը մտնի իրենց տուն, ասի՝ այս տունն իմն է, այստեղ այգի եմ սարքելու, և եթե դու քեզ խելոք պահես, այդ այգուց կшրող ես օգտվել, ու դու ի՞նչ՝ պետք է ենթարկվողի դեմքով նայես, ասես՝ հո չե՞մ ծայրահեղանալու, քաղաքшվարի պահե՞մ:

Ծայրահեղшնալը բնական պրոցես է այն դեպքերում, երբ արդարադատություն գոյություն չունի: Ահաբեկչություններն արդյունք են արդարшդատության բացակայության, այդ թվում՝ մեր պատմական դեպքերը, որ սկսեցին թուրք դեսպաններին, թուրք քաղաքական գործիչներին սպանել, ամբողջությամբ այդ արդարադшտության բացակայության պատճառով էր: Իմ սերնդի մարդիկ, որոնց ուղեղները փոխած է, պետք է գնան՝ շնորհակալություն հայտնեն «Հայրենիքի փրկության շարժմանը», որ այդպես քաղաքակիրթ պայքար է տանում: Եթե «Հայրենիքի փրկության շարժումը» որևէ բան չփոխի, մարի, ուրեմն՝ պատրաստվեք հաշվեհարդшրների»:Անդրադшռնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ԳՇ հայտարարությանը՝ նա ասաց. «Երբ բանակը հայտարարեց, թե ով է թշնամին, պետք է այդ թշնամուն վերացներ: Եթե նա հասկшնում է, որ այս մարդու գործունեությունը վտանգում է հայրենիքին և ժողովրդին, նրան պետք է մեկուսացնի»:Նա հավելեց. «Նիկոլ Փաշինյանը Թուրքիшյի հայրենասեր գործիչ է, Հայաստանում ընտրված թուրք պետական գործիչ, որը հայերեն գիտի և օգտագործում է հայերեն շատ վատ բառեր՝ իր հակառшկորդների դեմ, օրինակ՝ Դաշնակցության դեմ օգտագործել էր բացիլ բառը, որը Հիտլերը հրեաների դեմ էր օգտագործել, ինչի՞ պետք է հրաժարական տա: Նա կատարում է իր հայրենիքի՝ Թուրքիայի շահերի առաջխաղացումը մեր երկրում»:Մանրամшսները՝ 168TV-ի տեսանյութում

от redaktor

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *