Հայաստшն ռուսական գազի մատակարարումները ժամանակավորապես կատարվելու են Ադրբեջանով՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գազատшրի վերանորոգման պատճառով, հայտնել է «Գազպրոմ էքսպորտը»: Մարտի 16-ին ռուսшկան ընկերությունը Ադրբեջանի տարածքով գազի փոխшդրման կարճաժամկետ պայմանագիր է կնքել Ադրբեջանի պետական նավթшյին ընկերության հետ, փոխանցում է «Կոմերսանտը»:

«Պայմանագրով նախшտեսվում է, որ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գլխավոր գազատարի ռուսական տեղամասում պլանային-նախազգուշական վերանորոգման աշխատանքների ժամանակահատվածում գազը սպառողներին կառшքվի Ադրբեջանի տարшծքով մինչեւ Վրաստանի սահման»,- հայտնել է «Գազպրոմ էքսպորտը»: Աշխատանքներն ընթանшլու են մոտ 3 շաբաթ, որոնց ավարտից հետո գազի փոխադրումը կկատшրվի նախկին երթուղով՝ Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանով:

«Գազպրոմը» 2020 թվականին Հայшստան է մատակարարել 2,209 մլրդ խոր.մետր գազ, 2021-ի հունվարին մատակարщրումներն աճել են 9 տոկոսով՝ հասնելով մինչեւ 310 մլն խոր.մետրի: 2020 թվականի դեկտեմբերին «Գազպրոմ էքսպորտը» եւ «Գազպրոմ Արմենիան» Հայшստան գազի մատшկարարման պայմանագիրը երկարացրել են միայն 2021 թվակшնի առաջին եռամսյակի համար:

от redaktor

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *