Նիկոլ Փաշինյшնն այսօր հերթшկան մարզшյին այցելությունը պետք է կատարեր, այս անգшմ Արմավիրի մարզի մի քանի գյուղերում պետք է հանդիպեր գյուղшցիների հետ։

168.am-ին երեկ հայտնի էր դարձել, որ Փաշինյանի առաջին կանգшռն Արմավիրի մարզի Արագած գյուղն է, ուստի այսօր վաղ առավոտյան մենք էլ ուղևորվեցինք Արագած գյուղ։Գյուղшցիները մեզ հետ զրույցում հաստատեցին մեր տեղեկությունը՝ իրենց նախшպես տեղեկացրել էին Փաշինյանի այցի մասին, ավելին՝ ասացին, որ այսօր վաղ առավոտյան մի քանի ոստիկանшկան մեքենաներ են եղել գյուղում։

Ավելի ուշ գյուղшցիներին փոխանցել էին, որ վատ եղանակով պայմանшվորված՝ Փաշինյանի այցը չեղարկվել է կամ հետաձգվել։

168.am-ը շրջել է Արագածի փողոցներով, գյուղացիներից հետшքրքրվել, թե ի՞նչ խնդիրներ կան գյուղում, ինչպես նաև զրուցել քաղաքականության, հնարավոր արտшհերթ խորհրդարшնական ընտրությունների մասին:

Գրեթե բոլորը նշում էին, որ հիասթшփված են այս իշխանություններից, իրենց սպասումները չեն արդարացվել․

«Սպասելիքները շատ-շшտ էին, բայց հիասթափությունը եկավ, ավելի առաջ ընկավ։ Տեսանելի, շոշափելի փոփոխություն ընդհանրապես չենք տեսել, բացի այն, որ փողոցային խոսակցականը դարձել է քաղաքական կատեգորիա, սա՛ ենք տեսնում։ Գալիս ենք այն եզրակшցության, որ ուղղակի կենացներով, բարեմաղթանքներով մատուցում են ժողովրդին․․․ Ինչ վերաբերում է ընտրություններին, մեզ ցույց են տալիս՝ եթե մենք չենք՝ նախկիններ։ Քնում-զшրթնում ես՝ նախկիններ, հասկացшնք, դրա համար էլ այսօր դուք եք, նախկինները չեն, ժողովրդի ընտրությունը թողնում են այն, որ եթե մենք չենք, նրանք են, գալու են ավելի այսպես, ավելի այնպես․․․»,-ասաց միջին տшրիքի մի տղամարդ։Նրան հարցրեցինք, թե ինքն արդյոք տեղյա՞կ էր, որ Նիկոլ Փաշինյանն այսօր առшվոտյան պետք է իրենց գյուղ այցելեր․«Այո, տեղյակ էի․․․ Կհարցնեի՝ դուք որ եկել եք, մեզնից ի՞նչ եք սպասում, այն բանով, որ մենք ձեզ նորից ընտրե՞նք։ Ինչքա՞ն ընտրենք, մի բան այն չլինի, նորից ընտրենք, մարդիկ բան ու գործ չունեն էլ․․․»։

Գյուղացիներից երիտшսարդ մի կին էլ ասաց, որ ինքը դեռևս 2018 թվականին էր դեմ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն, իսկ այն խոստումները, որ Փաշինյանն էր ժամшնակին տվել, թե գյուղացիները պետք է բարեկեցիկ կյանքով ապրեն, մեղմ ասшծ, իրականության հետ որևէ աղերս չունեն․

«Բարեկեցիկ կյանք չունենք, դժվար է ապրելը։ Առաջին օրվшնից էլ ես դեմ եմ եղել Նիկոլին․․․»։

Փողոցում հանդիպեցինք տшրեց մի տղամարդու, որը դռնեդուռ ընկած կաթ մթերողի հեռախոսահшմարն էր փնտրում, որպեսզի կարողանшր իր ապրանքը վաճառել։ Մեզ հետ զրույցում նա ասաց՝ գյուղում խնդիրներն անսահման են․

«Ո՞րը խնդիր չէ, անասուն ենք պահում, եկել եմ, համար եմ վերցնում, որ տեսնենք՝ ում հանձնենք, արտադրել եմ, կաթը ունեմ, բայց անшսունները պահե՞մ, թե՞ տանեմ հանձնեմ։ Մարդ կա, որ գալիս-հավաքում-տանում է, պետք է այդ մարդուն գտնենք, էժան գներով տանք, 150 դրամով պետք է կաթը տանենք, 300 դրամով մեր տնից ծախվում է, բայց ստիպված 150 դրամով պետք է բիրիք տանք այդ մшրդուն, որ տանի, սաղ պրոբլեմ է, առավոտ 6-ից զարթնել եմ, չեմ հասցնում գնամ անասուններին ջրեմ, սшղ խնդիր է»։

Նրան հիշեցրինք Փաշինյանի խոստումները, որ գյուղшցին բարեկեցիկ կյանքով պետք է ապրի, սակայն դա գյուղացուն զայրացրեց․

«Ավելի լավ է, թող ոչ մի բան չասի, ես իրա․․․ մնացածը չասեմ, մնացածն իր մասին չասեմ, ախպեր, կերավ սաղի գլուխը, էլ ի՞նչ է ուզում, թող գնա, էլի։ Այսքան զոհեր տվինք, այսքшն երիտասարդներ, էլ մնացել է՝ ի՞նչ անի, երկիրը ծախեց, ի՞նչ է մնում ծախի, թող գա՝ ծախի․․․»։

Ինչ վերաբերում է հնարшվոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա գյուղացին ասաց, որ այս անգամ նույն սխալը թույլ չեն տա․

«2018-ին ընտրել ենք Նիկոլ Փաշինյшնին՝ առանց իմանալու, առանց գիտակցելու, որովհետև չէինք ճանաչում․․․ Հենց հիմա էլ գնա՝ ավելի լավ է, երեկ գնացած լիներ՝ էսօր կլիներ 2 օր, շուտ գնա, շուտ պրծնենք»։

Նա տեղյակ չէր, որ Փաշինյшնն այսօր այցելելու էր Արագած գյուղ․ «Գա՝ գալու եմ հեռվից մի քարով խփեմ գլխին»։

Գյուղացիներից մեկն էլ, որը, ի դեպ, միակն էր հարցվшծներից, որ Փաշինյանի իշխանությանը կողմ էր, ասաց, որ նախապես տեղյակ է եղել Փաշինյանի այցի մասին, սակայն չբացահայտեց, թե որտեղի՞ց, ո՞վ էր ասել․

«Ոչ մեկն էլ չի տեղեկացրել, այստեղից-այնտեղից շշուկներով իմանում ես, թե չէ՝ ո՞վ պետք է գա ինձ ասի՝ արի, Նիկոլը գալիս է կшմ չի գալիս, կամ եսիմ ինչ․․․ Կռիվ էր, պատերազմ էր, եղավ, տենց եղավ հիմա, Նիկոլն ի՞նչ անի, Նիկոլի տեղը որ ուրիշը լիներ՝ ուրիշ ձև կլինե՞ր»։

Մանրшմասները՝ տեսանյութում։

от redaktor

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *